ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նավթային էմբարգո սահմանելու հնարավորությունը

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Եվրամիությունը կքննարկի Ռուսաստանի դեմ նավթային էմբարգո սահմանելու հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բայդենն այս շաբաթ կայցելի Բրյուսել՝ ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը։

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների հինգերորդ փուլի վրա, շատ նոր անուններ են սպասվում», – ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ, քանի որ նոր պատժամիջոցների քննարկումները շարունակվում են գաղտնի:

Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նախորդ չորս փուլերը չեն փոխել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու Կրեմլի կուրսը, ինչը Արևմուտքին ստիպում է ավելի կոշտ քայլեր ձեռնարկել ՌԴ-ի դեմ:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր սահմանափակումների նոր փաթեթի մասին և ասել, որ պատժամիջոցների ցանկը միայն կավելանա, եթե Մոսկվան չհրաժարվի իր «զավթիչ նպատակներից»։

Տաթև Ֆռանգյան