Ես անում եմ իմ քայլը, հայտնում եմ իմ անհնազանդությունը և միանում եմ իմ ժողովրդին. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչության պաշտոնյա

Լուրեր

14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
Բոլորը

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչության գլխավոր մասնագետ, ՔՀԾ 3-րդ դասի խորհրդական Արման Աղաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՈՂՋՈՒ՜ՅՆ ՀՊԱ՜ՐՏ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻ՜Վ, ԱԶԱՏԱՏԵ՜ՆՉ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱ՜Ծ
ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ես այս պահին համարվում եմ պետական ծառայող, բայց այս պահից հայտնում եմ իմ անհնազանդությունը բռնապետական, բռնատիրական, սուլթանական, չեբուրաշկիստական իշխանությանը:
Պետական ծառայողը պարտավոր է կանգնել իր ժողովրդի կողքին և պայքարել հանուն իր երերկրի ու ժողովրդի, հանուն սերունդների ազատության, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի:
Իմ հարգելի պետական ծառայող ընկեր, իմ ոստիկան ընկեր, իմ ՀՀԿ-ական ընկեր, դու պարտավոր ես կանգնել ոչ թե հարազատ ժոզովրդի դեմ, բռնապետի, սուլթանի, չեբուրաշկիստների կողքին, այլ եկել է ձեր երազած այն ժամը, որպեսզի քայլ անեք ու կանգնեք ձեր ժողովրդի կողքին, ձեր երկրի, ձեր ազգի կողքին:
Քո հրամանատարներն ու ղեկավարները հպարտանալու են քեզանով, որովհետև դու անելու ես այն քայլը, որ նրանք միշտ երազել են, բայց վախեցել:
– ՀՀ ոստիկան, դու ենիչեր չես, քո երեխաներն ու հարազատները համացանցում տեսնելով քո դեմքը՝ ամաչում են քո համար, դու խլում ես նրանց հպարտությունն ու արժանապատվությունը: Ոչ մի պաշտոնով ու աշխատավարձով սերունդներիդ հպարտությունն ու արժանապատվությունը չես վերականգնի, նրանք չեն ներելու քեզ: Կանգնիր ժողովրդիդ կողքին, պայքարիր հանուն առանց բռնապետ Հայաստանի, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի, վերադարձրու զավակիդ հպարտությունը: ԵՎ վաղն արդեն կարող ես լինել քո երազած հայրենիքի ու ժողովրդի պաշտպանը:
Նայիր այս երիտասարդներին, միացիր ժողովրդիդ այսօր և թույլ մի տուր, որ վաղը քո զավակները գան ու պառկեն այս ասֆալտին:
Եթե, ոչ մենք, ապա Ո՞Վ
Եթե ոչ հիմա, ապա Ե՞րբ
Հարգելի պետական ծառայող, մենք հիմա նմանվում ենք 1915թ-ի այն փոս փորող հայերին, ովքեր իրենց հարազատների համար փոս փորելով, հույս ունեին փրկվել կոտորածից, բայց ուժասպառ լինելով, առաջինը նրանք թաղվեցին այդ փոսում:
Հայ ժողովուրդը կոտորվող ու կոտրվող չէ: Էս ժողովրդի մեջ արթնացել է Ազատատենչ, Պայքարող ու Հաղթող Հայի Գենը:
Ուրեմն իզուր փոս մի փորիր, իզուր ժամանակ մի շահիր, այլ քայլ արա, կանգնիր ժողովրդիդ կողքին, քայլ արա, մերժիր բռնապետին:
Սա այն պայքարն է, որ սկսվել է վաղուց, որի համար կյանք և արյուն չեն խնայել մեր ազգի հերոսները, ովքեր բռնապետի կամքով հիմա կալանավոր են:
– բռնապետ-չեբուռաշկա, դու այս հողում տեղ չունես, էս ժողովուրդն անիծելու և անարգելու է գերեզմանդ, սերունդներդ երանի են տալու, որ ընկած լինեիր Արցախի համար և իրենք հերոսի սերունդ լինեին, ոչ թե բռնապետի:
Մենք այս այս պայքարում հաղթելու ենք և սերունդներին ժառանգելու ենք առանց բռնապետ Հայաստան՝ Ազատ-Անկախ Հայաստան:
Ես անում եմ իմ քայլը, հայտնում եմ իմ անհնազանդությունը և միանում եմ իմ ժողովրդին:
Էկեք Հանրապետության հրապարակ⭐