Պարեկային ծառայությունը ապրիլից կգործարկվի Շիրակի և Լոռու մարզերում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Ապրիլ ամսվա ընթացքում Պարեկային ոստիկանության ծառայությունը կգործարկվի նաև Շիրակի և Լոռու մարզերում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվեց ոստիկանությանը հատկացնել ավելի քան 2 մլրդ դրամ ֆինանսավորում։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով ծախսերը, նշեց, որ հատկացվելիք գումարից 290 միլիոնը կուղղվի 140 պարեկային ավտոմեքենաների ձեռքբերմանը, 67 միլիոն դրամ՝ դրանց կահավորմանը, 1,6 միլիարդ դրամ՝ վարչական սարքերի ձեռքբերմանը։

«Ես ուզում եմ ընդգծել, որ սա իսկապես մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է,- նշեց Նիկոլ Փաշինյանը: -Արդեն գիտեք, որ հուլիսից Պարեկային ոստիկանությունը գործում է Երևանում։ Եվ պետք է արձանագրել, որ Պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, և մենք ըստ էության ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն։ Իհարկե, այս գործընթացն առանց թերությունների և բարդությունների չի անցնում, բայց ակնհայտ է, որ այս բարեփոխումն իրեն արդարացնում է»:

Վարչապետի խոսքով՝ Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինելը, պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը։ Մարդիկ դասընթաց են անցնում, որակավորման քննություն են հանձնում և անցնում աշխատանքի։

Փաշինյանը հավելեց, որ հաջորդ փուլում Պարեկային ոստիկանության ծառայությունը կներդրվի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում: