Լեհաստանի փոխվարչապետը կոչ է արել միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին կոչ է արել միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա։ Այս մասին նա հայտարարել է նախօրեին Կիևում Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումից հետո, հայտնում է CNN-ը։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն կամ ավելի լայն միջազգային պայմանագրային առաքելություն տեղակայել Ուկրաինայում, որը կկարողանա պաշտպանել իրեն և կգործի Ուկրաինայում։ Ես կցանկանայի դիմել եվրոպացի առաջնորդների խղճին, նրանց հռչակած սկզբունքներին, քանի որ Ուկրաինան օգնության կարիք ունի»,- ասել է Կաչինսկին, հաղորդում է Լեհաստանի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ այսօր էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում։

Չորեքշաբթի Բելգիայի մայրաքաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ժամանելիս Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ մինչ խաղաղապահ ուժերի վերաբերյալ որոշում կայացնելը՝ պետք է մանրամասն ուսումնասիրել այս հարցը։

«Մենք պետք է շարունակենք գործողություններով ցույց տալ մեր աջակցությունը Ուկրաինային և նրա ազատությանը, և ոչ միայն խոսքով»,- նշել է բրիտանացի պաշտոոնյան:

Տաթև Ֆռանգյան