Հայ ժողովուրդը քնած է․ ըստ Արցախից տեղահանվածի՝ թուրքերի հիմնական թիրախը Երևանն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

Արցախից տեղահանված անձինք բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց՝ մտահոգություն արտահայտելով Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրների վերբերյալ:

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Եթե մինչև հիմա մեր բողոքների հիմնական ուղղվածությունը Հայաստանում մնացած փախստականների սոցիալական հարցներն էին, հիմա վիճակը Հայաստանի շուրջ այնպես է ահագնանում, որ ուզում ենք այստեղ մեր բողոքի գործողությամբ մեր ձայնը հասցնենք իշխանություններին։

Երեկ թուրքերը որոշ առաջխաղացում են արել Արցախում՝ Խրամորթի ուղղությամբ։ Կարող եք ասել՝ առաջխաղացում չի եղել, բայց եթե այնտեղից կանանց ու երեխաներին հանել են, դա արդեն վախենալու բան է։ Եթե կին-երեխան դուրս եկան, զինվորը հետևից փախչելու է։

Դրան գումարած մեր վիճակի ահավորությունն այն է, որ Խրամորթում մենք նույնիսկ զինվոր էլ չունենք։ Մեր դաշնակից Ռուսաստանը թույլ չի տալիս մեզ այնտեղ զինվոր պահել, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին։

Արցախի հայերի և ընդհանրապես հայ ազգի ապահովության միակ երաշխավոր Հայաստանի իշխանությունը փայլուն կերպով լռում է։ Մյուս հարցը՝ Կապանի Ներքին Հանդի ուղղությամբ, ասում են, թուրքերը առաջ են եկել»,- ասաց Լևոն Հայրյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն այսօր ոչ մի քայլ չեն անում առկա խնդիրները լուծելու համար։

«Հայ ժողովուրդը քնած է, ես կոչ եմ արել մեզ միանալ։ Չի լինելու այսպես ժողովուրդ, մենք մտածում ենք, որ Հադրութը վերցրել են, Շուշին վերցրել են, մի քիչ էլ վերցնեն, կհանգստանան։ Լավ իմացեք, թուրքերի նշանառության հիմնական թիրախը Երևանն է։ Թուրքերը, որպեսզի իրենց կեղտոտ պետության գոյությունը պահեն, պետք է հայկական հարցը հանեն օրակարգից։ Իսկ հայկական հարցն օրակարգից հանելու համար պետք է մտնեն Երևան։ Սա չի տեսնում միայն Հայաստանի իշխանությունը, ամբողջ աշխարհի համար սա տեսանելի է։ Այնպես չէ, որ նրանց թիրախը Ստեփանակերտն է։ Մի՛ քնեք, պետք չէ քնել, հա՛յ ժողովուրդ»,- ընդգծեց Հայրյանը։

Ակցիայի մասնակից արցախցիները իշխանություններից պահանջում են անգործության չմատնվել՝ վանկարկելով «ամոթ»։

Մանրամասները՝ տեսանյութում: