Երևանում կտեղադրվի 426 նոր վերելակ, ձեռք կբերվի 10 ժամանակակից տրոլեյբուս. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում կարվի օպտիմալացում: Երևանի ավագանին այսօր կայացած հերթական նիստում հավանություն տվեց որոշման նախագծին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, կարևորելով կառուցվածքային փոփոխության իրականացումը, նշել է, որ այն ոլորտում համակարգված ու միասնական մոտեցմամբ աշխատանքի երաշխիք կլինի: Համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին նախազգուշացումներն ու դատական ծանուցումներն այսուհետ կուղարկվեն էլեկտրոնային եղանակով, ինչն իր հերթին գործառույթը կդարձնի առավել վերահսկելի և թափանցիկ:

Ավագանին հաստատել է նաև Երևանի զարգացման 2021թ. ծրագրի իրականացման ու քաղաքի 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունները: Հարկ է նշել, որ, մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, զույգ նախագծերը նախ դրվել են հանրային քննարկման, բնակիչների մասնակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել են բաց լսումներ:
Ներկայացնելով 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի պլանավորման, ինչպես նաև գնումների գործընթացը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բարեփոխումների նոր համալիր ծրագրեր են նախաձեռնվել մի շարք ոլորտներում:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն, իր հերթին անդրադառնալով 2021թ. բյուջեի փաստացի եկամուտներին, իրականացված ծախսերին ու կատարողականին, ընդգծել է, որ քաղաքի համար կարևոր ծրագրերը ժամանակին ու լիարժեք կյանքի կոչելու համար հարկավոր են համալիր լուծումներ, ինչն էլ համայնքն այսօր նախաձեռնել է. հաշվի կառնվեն բոլոր ռիսկերը, կլինեն համակարգային փոփոխություններ ու աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:

«60 %-ը գնումների ճիշտ կազմակերպման հետ կապված խնդիրն է և 40 %-ը՝ մարդկային գործոնի, որոնք կարող են ազդեցություն ունենալ ելակետային արդյունքի վրա: Այս պահի դրությամբ իրականացվում են փոփոխություններ և ընդհանուր պատկերացումը կներկայացվի Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին»,- նշել է քաղաքապետը:

Օրակարգի 2022 թ. լրամշակված բյուջեի նախագծով հաստատվեցին քաղաքի համար կարևոր հավելյալ մի քանի ծախսային ծրագրեր: Մասնավորապես.
Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,

Կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ,

Ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս,

Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն. դրամ, ինչպես նաև կմաքրվի տարածքը,

Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն. դրամ

Կկառուցվեն 2 թենիսի կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն. դրամ

2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում,

Կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի

Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները, Շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը,

Երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց:

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Էլմիրա Հեքեքյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, քանդակագործ Թերեզա Միրզոյանի, ազատամարտիկ, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Թովմասյանի, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Մուսախանյանի, հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Սաղաթելյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչյա Աշուղյանի և ՀԽՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 1-ին փողոցն այսուհետ կկրի պետական, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի և Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի, Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի, Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անունը: