Ուկրաինայում պատերազմի ընթացքում վիրավորվել է 35, զոհվել` 3 լրագրող

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում ռուսական ներխուժման առաջին օրից ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է առնվազն 35 լրագրող։ Այս մասին մարտի 15-ին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան, գրում է Korrespondent-ը։

Նա, միաժամանակ, նշել է, որ զոհվել է 3 լրագրող։ Նրանց թվում են ուկրաինացի ռազմական թղթակից Վիկտոր Դուդարը (զոհվել է Նիկոլաևի մոտ մարտերի ժամանակ), ուկրաինական Live հեռուստաալիքի օպերատոր Եվգենի Սաքունը (զոհվել է Կիևում հրթիռակոծության ժամանակ) և ամերիկացի վավերագրող լրագրող Բրենթ Ռենոն (զոհվել է Իրպենի անցակետում):

Դենիսովան նշել է, որ հակառակորդի թիրախավորված գնդակոծությունից բազմաթիվ լրագրողներ են տուժել։

Բացի այդ, ռուսական զորքերը գնդակոծում են հեռուստատեսային ենթակառուցվածքի օբյեկտները: Տեղեկացվում է, որ ՌԴ-ն փորձել է ոչնչացնել Կիևի, Լուցկի, Ռովնոյի հեռուստաաշտարակները, գրավել ժամանակավորապես իր վերահսկողության տակ անցած քաղաքների հեռուստաաշտարակները և հեռուստաստուդիաները։

Տաթև Ֆռանգյան