Առանց սննդի և ջրի․ շրջափակված Մարիուպոլում թեժ մարտեր են․ պատերազմի 20-րդ օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի 20-րդ օրվա գիշերը և լուսաբացին թեժ մարտերը շարունակվել են չնվազող ինտենսիվությամբ։ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ առավել թեժ մարտեր են մղվում Մարիուպոլի համար, չնայած քաղաքը մի քանի օր է՝ արդեն պաշարված է։ Քաղաքի բնակիչները դեռևս շրջափակման մեջ են, շարունակում է խնդիր մնալ նրանց սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է Մարիուպոլին՝ հայտնելով՝ 100 տոննա սնունդ, դեղորայք և ջուր կփորձեն հասցնել բնակիչներին։

«Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է կատարվում Մարիուպոլում, Խարկովում, Չեռնիգովում, Սումիում, Օխտիրկայում, Գոստոմելում, Իրպինում և Ուկրաինայի մյուս քաղաքներում։ Ռուս զինվորականների ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունն անխուսափելի է։ Ուկրաինայի քաղաքներում կանխամտածված հումանիտար աղետի պատասխանատվությունն անխուսափելի է։ Ուկրաինայում 19 օրվա մեջ ռուսական բանակն ավելի շատ կորուստ է տվել, քան չեչենական երկու երկարամյա պատերազմներում»,- հայտարարել է Զելենսկին։

Խարկովում և Խարկովի մարզում նախորդ գիշեր շարունակվել է հրթիռակոծությունը, տեղական իշխանությունները փոխանցում են առնվազն 7 զոհի, իսկ շրջափակված Մարիուպոլում՝ պատերազմի մեկնարկից  ի վեր առնվազն 2357 զոհի մասին։ Պենտագոնից էլ հայտնել են Fox News-ի լրագրող Բենջամին Հոլի վիրավորվելու լուրը՝ ևս մեկ անգամ մտահոգություն հայտնելով Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների կապակցությամբ։

Մինչ այդ, ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացնում է, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Հիշեցնենք՝ այն ընդհատվել էր, երբ ռուսական ուժերի կողմից էլեկտրամատակարարման հաղորդալարերը վնասվել էին։ Մարտի 9-ից ռազմական գործողությունների հետևանքով Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել էր։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր է՝ համաձայնություն լինի առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում, իսկ ամենաուշը՝ մայիսին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 14-ին, կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը։ Այն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը տեղեկացրել է, որ բանակցություններից հետո տեխնիկական դադար է վերցվել։ Բանակցությունները կշարունակվեն այսօր, վայրի և ժամի մասին ոչինչ չի հաղորդվում։

Միաժամանակ, երեկ երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել է գերիների փոխանակման մասին։ Նա ասել է, որ փոխանակումը տեղի կունենա շուտով, բայց հստակ ժամկետ չի նշել՝ պատճառաբանելով, որ կարող է վնասել զինվորականներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան