Սալիվանը չինացի բարձրաստիճան դիվանագետին զգուշացրել է՝ ՌԴ-ին աջակցելու համար Պեկինը կբախվի հետևանքների

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաների միջև հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի հետ Չինաստանի սերտ համագործակցության հետ կապված։ Այս մասին ասել է նախագահ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, գրում է The Hill-ը։

Նրա խոսքով`ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաների հանդիպումը Հռոմում տևել է յոթ ժամ, քննարկման մի մասը նվիրված է եղել Ուկրաինա ռուսական ներխուժմանը։

Սալիվանը զգուշացրել է Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչիին, որ Ռուսաստանին աջակցելու համար Պեկինը կարող է բախվել հետևանքների:

Հանդիպումը, որը Բայդենի վարչակազմի պաշտոնյաները բնութագրել են որպես «ինտենսիվ և անկեղծ», հաջորդել է տեղեկություններին, որ Ռուսաստանը ռազմական և տնտեսական աջակցություն է խնդրել Չինաստանից Ուկրաինա ներխուժման պայմաններում: Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, հրաժարվել է ուղղակիորեն անդրադառնալ այդ լուրերին։

«Մենք լուրջ մտահոգություններ ունենք Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման հետ կապված, և ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ուղղակիորեն այս մտահոգություններն է արտահայտել և հայտնել որոշակի գործողությունների համար հետևանքների մասին»,- ասել է պաշտոնյան հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին էլ ասել է, որ Սալիվանը հայտնել է՝ Չինաստանը կբախվի «զգալի հետևանքների», եթե երկիրը Ռուսաստանին տրամադրի ռազմական կամ այլ աջակցություն, որը «կխախտի պատժամիջոցները կամ կաջակցի պատերազմին»։

Էմմա Չոբանյան