Անկարայում ակնկալում են, որ ուկրաինական պատերազմի ֆոնին Թուրքիայի ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքությունը կավելանա

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավարն ակնկալում է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմի հետևանքով կավելանա հաճախորդների հետաքրքությունը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում պաշտպանական արդյունաբերության նախագահության ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, որ իր համոզմամբ՝ պատերազմից հետո Թուրքիան կդառնա ռազմական տեխնիկայի ճանաչված մատակարար։ Մատնանշելով Բալթյան, ինչպես նաև Բալկանյան երկրներում անապահովության աճի զգացումը՝ Դեմիրն ասել է, որ նրանք գտնվում են «իրազեկման և նախապատրաստական շրջանում» իրենց պաշտպանական ունակությունների հզորացման հարցում։

Թուրքիան, որը լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, նաև Ուկրաինայի ռազմական դաշնակիցն է և Կիևին միլիոնավոր դոլարների ռազմական օգնություն է մատակարարել։ Այս փաթեթում ներառված են Ada դասի կորվետներ և Bayraktar TB-2 զինված անօդաչու սարքերը: Պատերազմից առաջ Ուկրաինան մոտ 20 «Բայրաքթար» էր շահագործում, դրանք զգալի հարվածներ հասցրել են երկիր ներխուժող ռուսական ուժերին՝ չնայած որոշակի կորուստներին:

Դեմիրի կանխատեսումներն արձագանքն են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի այլ երկրներ թուրքական ռազմական տեխնիկայի գնման վերաբերյալ հայտարարություններին։ Դեմիրը նաև ասել է, որ Թուրքիան հայտնի երկիր կդառնա ոչ միայն իր անօդաչու սարքերով, այլև ռազմական տեխնիկայի լայն տեսականիով։

Սակայն Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմն ուշադրություն է հրավիրել Մոսկվայի հետ Թուրքիայի կապերի վրա։ Անկարան փորձում է չեզոքություն պահպանել և կողմերին հորդորում ընդունել իր միջնորդությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ կապերը չի խզի Ռուսաստանի հետ։

Դեմիրը խոսել է նաև ռուսական C-400 համակարգերի նոր խմբաքանակի մատակարարումներից՝ նշելով, որ այդ հարցը քննարկվում է։
«Մենք կմտածենք պաշտպանական նախագծերի ճակատագրի մասին, երբ ամեն ինչ հանդարտվի»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան