Ավիահարվածներ՝ Կիևին, երկինքը փակելու նոր կոչ և բանակցությունների 4-րդ փուլ. պատերազմի 19-րդ օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի 19-րդ օրվա գիշերը և լուսաբացը գերլարված է անցել մայրաքաղաք Կիևում և հարակից քաղաքներում։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ ռուսական զորքերն օդային հարվածներ են հասցրել Կիևին, Լվովին, Մարիուպոլին, Ռովնոյին և Ժիտոմիրի շրջանին։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ ծանր մարտերը շարունակվում են, լարվածությունը չի թուլանում, պարզապես թեժ իրավիճակը պարբերաբար տեղափոխվում է երկրի տարբեր հատվածներ։ Անդրադառնալով մարդասիրական միջանցքներին՝ նա ընդգծեց՝ դրանք նախատեսված են հիմնականում օտարերկրացիներին տարհանելու համար։

Գիշերը հրթիռակոծության է ենթարկվել նաև Ժիտոմիրի շրջանի Ստավիշչե բնակավայրը։ Նախնական տվյալներով՝ ավերվել է յոթ վարչական շենք։ Չորս մարդ վիրավորվել է, մյուս տուժածների որոնումները շարունակվում են։ Ռովնեի շրջանի ղեկավար Վիտալի Կովալը հայտնել է, որ ավիահարվածի հետևանքով վնասվել է հեռուստաաշտարակը։ Մարզում հեռուստառադիոհեռարձակումը դադարեցվել է։

Շարունակվող թեժ ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի նախագահը կրկին երկրի երկինքը փակելու կոչ է արել ՆԱՏՕ-ին։

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 90 երեխա է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ միայն երեկ Նիկոլաևի շրջանում գնդակոծության հետևանքով զոհվել է երկու երեխա, ևս երկուսը՝ վիրավորվել։ Ուկրաինայի հայերի միությունից էլ հայտնել են հայ համայնքի ներկայացուցիչներից 10 զոհի մասին։

Երեկ հրետակոծության ժամանակ Իրպինում գնդակահարվել է ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր Բրենթ Ռենոն։ Նա առավել հայտնի է հակամարտությունների գոտիներից մարդկային պատմությունների ներկայացմամբ:

Ռազմական գործողություններին զուգահեռ՝ այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների չորրորդ փուլը, այս անգամ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է՝ բանակցությունները խաղաղության մասին են։

Ավելի ուշ Պոդոլյակը հայտնել է ռուս-ուկրաինական բանակցություններում «տեխնիկական դադարի» մասին՝ առանձին սահմանումները հստակեցնելու համար։ Բանակցությունները կշարունակվեն վաղը։

Մինչ այդ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և ձեռնարկել բոլոր օգտակար միջոցները՝ ռազմական գործողություններին վերջ տալու համար։ Սակայն առայժմ չի նշվում, թե այս անգամ ինչ խստացումների մասին է խոսքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա Վարդանյան