Կիևից հայտնել են, որ Ուկրաինայի և ՌԴ-ի պատվիրակությունները «տեխնիկական դադար» են վերցրել
Քաղաքականություն
14.03.2022 | 18:22Ռուս-ուկրաինական բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել մինչև երեքշաբթի։
Այսօր կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը։
«Բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել մինչև վաղը՝ աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին սահմանումների հստակեցման համար։ Բանակցությունները շարունակվում են»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։
У перемовинах взято технічну паузу до завтра. Для додаткової роботи в робочих підгрупах й уточнення окремих визначень. Перемовини тривають…
— Михайло Подоляк (@Podolyak_M) March 14, 2022