Ղրղզստանում ժամանակավորապես արգելել են հանրահավաքներն ու ցույցերը ՌԴ դեսպանատան դիմաց

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղրղզստանի իշխանությունները ժամանակավորապես արգելել են հանրահավաքներն ու ցույցերը մայրաքաղաքում կառավարության շենքերի, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատան մոտ։ EADaily-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրղզստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը։

«Մայրաքաղաքի Պերվոմայսկի շրջանի դատարանը ժամանակավոր արգելել է հանրահավաքների անցկացումը Ժոգորկու Քենեշի (Գերագույն խորհուրդ), Կառավարության, ՌԴ դեսպանատան շենքերի մոտ և Ալա-Տու հրապարակում (Բիշքեկի կենտրոնական հրապարակ)»,- հաղորդել է մամուլի ծառայությունը։

Արգելքը կգործի մինչև այս տարվա ապրիլի 11-ը։ Նշվում է, որ բողոքի ցույցեր ներկայում թույլատրվում են միայն մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Գորկու հրապարակի մոտ։

Հավելենք, որ Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկից հետո Բիշքեկում մի քանի հավաքներ են անցկացրել ինչպես ՌԴ կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները։

Տաթև Ֆռանգյան