Ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը:

Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի օրենսդրական ակտերին, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դասավանդման ժամանակակից մեթոդներին, առարկայի չափորոշչին և ծրագրին, ինչպես նաև նպաստել ինքնուսուցմանը: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ:

Կարևորվում է նաև դասի պլանավորման, ուսումնաօժանդակ, լաբորատոր աշխատանքների, ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հաճախակի կիրառման հմտությունների զարգացումը:

Ակնկալվում է, որ հերթական ատեստավորման ավարտին ուսուցիչը պետք է իմանա հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ-ի) հիմնական դրույթները, ուսուցիչներին և սովորողներին ներկայացվող պահանջները, առարկայական չափորոշիչը, ծրագիրը, դասավանդման մեթոդիկան և գնահատման համակարգը:

Վերապատրաստման ծրագրի տևողություն և կրեդիտներ

Ուսուցչի հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրի իրականացմանը հատկացվում է 110 ժամ 8 բաժիններից` հետևյալ համամասնությամբ.

«Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» – 10 ժամ – 1 կրեդիտ,
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» – 20 ժամ – 1 կրեդիտ,
«Տարիքային հոգեբանություն» – 10 ժամ – 1 կրեդիտ,
«Դիրքորոշում և արժեք» – 10 ժամ – 1 կրեդիտ,
«Համընդհանուր ներառում» – 10 ժամ – 1 կրեդիտ,
«Գնահատում» – 15 ժամ – 1 կրեդիտ,
«Առարկայի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ – 2 կրեդիտ,
«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» 5 ժամ,
(Հետազոտական աշխատանքն իրականացվում է վերապատրաստման ամբողջ ընթացքում) – 3 կրեդիտ:

Մասնակիցը համարվում է դասընթացն ավարտած, եթե մասնակցել է յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի առնվազն 2/3-ին և
յուրաքանչյուր բաժնի ամփոփիչ աշխատանքից ապահովել է առնվազն 60% արդյունք, ներկայացրել է պահանջվող չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանք: Վերապատրաստման ծրագիրն ավարտելու համար ուսուցիչը պետք է հավաքի առնվազն 9 կրեդիտ։

Տրված է նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, որը ներառում է հետազոտական աշխատանքի՝ առաջարկվող թեմաները: