Թանկացումներ` Գյումրու խանութներում. ալյուրի, ձեթի ու մակարոնեղենի պակասուրդ կա

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գյումրու խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են, նկատելի է ձեթի, ալյուրի պակասուրդ։

Գյումրու Անի թաղամասի փոքր խանութներից մեկի սեփականատերը մեզ հետ զրույցում ասաց. «Աղմուկը մեծ է, բայց այնպես չէ, որ ապրանքների դեֆիցիտ չկա, ձեթի, ալյուրի դեֆիցիտ կա, բայց շաքարավազի դեֆիցիտ այս պահին չունենք։ Ուղղակի շաքարավազն այսօր թանկ գնով ենք ստացել։

Այսօր ալյուր էլ ստացանք, բայց թանկ գնով․ մեկ կիլոգրամը նախկինում 260 դրամ էր, այսօր դարձավ 290։

Իսկ ձեթ երկու հոգուց ուզեցի, չունեին, ինձ մատարակարարում են 5 հոգի, հիմա այդ 5 հոգուց միայն մեկն ունի,բայց էդ մեկ հոգու բերածն էլ 100 դրամով արդեն թանկ է։ Կարելի է ասել դեֆիցիտ կա. եթե մինչ այս աղմուկը 880 դրամով էին տալիս մեզ, մենք վաճառում էինք ամենաէժանը 980 դրամով, հիմի 1000 դրամով են տալիս, պիտի վաճառենք 1100 դրամով»։

Մեր զրուցակիցը նշեց, որ դոլարի փոխարժեքի աճի հետ կապված գրեթե բոլոր ապրանքները թանկացել են։

«Խմորեղեն, պեչենի, սրանք բոլորը թանկացել են, այլուրի գնի բարձրացմամբ է պայմանավորված։ Այսօր լավաշ թխող փռի տերն ասաց, որ հնարավոր է՝ վաղվանից էլ լավաշ չբերեն, մի քանի օր չաշխատեն, քանի որ ալյուր չկա, դեֆիցիտ է։

Լավաշը չի թանկացել, 500 դրամով տալիս են, 550-ով վաճառում ենք, սովորական հացը դեռ չի թանկացել, 110-120 դրամ ստացման գինն է, մենք 10 դրամ թանկ ենք վաճառում, բայց եթե այսպես շարունակվի, վստահ եմ կդառնա 150-200 դրամ։ Ալյուրը թակացավ, հացի ինքնարժեքը 140 դրամ կնստի արտադրողի վրա, մի 20 դրամ ինքը պիտի աշխատի, 10 դրամ՝ ես, չգիտեմ ուր պիտի հասնենք»,- ասաց նա։

Արմիկ Մովսիսյան