ՌԴ-ն և Թուրքիան համատեղ ռազմական պարեկություն են իրականացնում Սիրիայում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ռուսաստանը և Թուրքիան համատեղ ռազմական պարեկություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի մոտ։ Այս մասին հաղորդել է արաբական Asharq Al-Awsat թերթը, գրում է «Ահվալ»-ը։

Նշվում է, որ ռուսական և թուրքական ռազմական ութ մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Աշմա գյուղը, որը գտնվում է Քոբանիից մոտ 20 կմ դեպի արևմուտք։ Այնուհետև թուրքական մեքենաները կրկին մտել են Թուրքիա՝ Ղարիբ գյուղի մոտ գտնվող սահմանային անցակետով, մինչդեռ նրանց ռուս գործընկերները վերադարձել են իրենց բազա՝ Քոբանիից հարավ գտնվող Սիրրին քաղաքի մոտ:

Պարեկությունը համաձայնեցվել է Անկարայի և Մոսկվայի կողմից՝ տարածաշրջանում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» դեմ 2019 թվականին Թուրքիայի ռազմական գործողությունը դադարեցնելու բանակցությունների ընթացքում:

Քոբանին, գտնվելով Թուրքիայի սահմանից ընդամենը մի քանի մետր այն կողմ, համարվում է հնարավոր թիրախ թուրքական ապագա ռազմական ներխուժման համար:

Ուշագրավ է, որ ռուս-թուրքական ռազմական համագործակցությունը Սիրիայում տեղի է ունենում Անկարայի ջանքերի ֆոնին՝ ուկրաինական պատերազմի դիվանագիտական լուծմանը հասնելու համար: Թուրքիան հրապարակավ դեմ է Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա և շարունակում է զենք ուղարկել այդ երկիր։ Այնուամենայնիվ, Անկարան նաև ընդգծում է Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը։

Նախօրեին էլ Անթալիայում թուրքական միջնորդությամբ տեղի է ունեցել ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Էմմա Չոբանյան