Պուտինը համաձայնել է Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավել Ուկրաինայի դեմ պատերազմին

Լուրեր

21.08.2026 | 16:46
Լիբանանի դեֆոլտից եք խոսո՞ւմ ՀՀ-ում․ թույլ չենք տա 300 հազար ադրբեջանցիների ֆեյք սերիալը նկարել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 16:43
Կառլոս Ալկարասը կորտ է վերադառնում
21.08.2026 | 16:35
«Մի՛ գոռա, հանգի՛ստ նստիր տեղդ». վեճ՝ Զառիթափում հանրային քննարկումների ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 16:30
ՌԴ-ն դաշնակցից՝ գործընկեր․ ինչ է փոխվել Կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրում արտաքին քաղաքական ուղղությամբ
21.08.2026 | 16:27
Լեհաստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
21.08.2026 | 16:25
Շինարարության որակի վերահսկման միասնական էլեկտրոնային համակարգ կներդրվի․ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ
21.08.2026 | 16:16
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 7 հողատարածք վերադարձվել է համայնքին
21.08.2026 | 16:02
«Ֆեստիվառները» մի օրվա մեջ պայթելու են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 15:51
Ինչպես պաշտպանվել շոգից․ ՀՎԿԱԿ-ի խորհուրդները
21.08.2026 | 15:42
Խաբի Ալոնսոն նշել է՝ որն է իր համար ֆուտբոլի գեղեցկությունը
21.08.2026 | 15:30
Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնման հարցով աշխատանքային խումբ կձևավորվի
21.08.2026 | 15:19
«Մարտին սթար»-ի վանիլային պաղպաղակի արտադրության կասեցումը վերացվել է
21.08.2026 | 15:10
Փաստահավաք խումբ՝ 2024 հունիսյան ցույցերի հետ կապված // 6 ամսում՝ 146 մահ պատահարներից․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 15:03
Ավետիք Չալաբյանի կալանքը չերկարաձգվեց․ նա անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից
21.08.2026 | 15:00
Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր հրամանով սանձազերծված Ուկրաինայի դեմ պատերազմին օտարերկրյա վարձկանների ներգրավելու առաջարկին։

«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես՝ ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, պետք է ընդառաջեք նրանց և օգնեք տեղափոխվել պատերազմական գոտի»,- ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վարձկանների ներգրավումն առաջարկել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ում խոսքով՝ Ռուսաստանը հսկայական թվով դիմումներ է ստանում «տարբեր երկրներից ժամանած կամավորներից», որոնք ցանկանում են պատերազմել ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների կողմից։ Նրա խոսքով՝ արդեն ավելի քան 16 հազար մարդ Մերձավոր Արևելքից ցանկություն է հայտնել մասնակցել ռազմական գործողություններին։

Ռուսաստանի ՊՆ-ին պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքը Telegram-ի ալիքում տեղադրել է Ուկրաինայի դեմ կռվելու պատրաստ սիրիացիների կադրեր։ Նրա խոսքով՝ «ինչպես սիրիական արաբական բանակի վետերանները, այնպես էլ քրիստոնյա աշխարհազորայինները, և նախկին ընդդիմության մարտիկները» ցանկանում են պատերազմ գնալ։

Տաթև Ֆռանգյան