Առաջարկվում է գազա-բենզալցակայաններում սարք դնել, որով կպարզվի՝ թերլիցքավորում արվո՞ւմ է. Կոտոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ընթանում է քննարկում՝ օրակարգում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում ու փոփոխություններ կատարելու մասին  նախագծերի փաթեթ, որով գազաբենզալցակայաններին պարտադրվում է բաշխիչ աշխատակներում ստուգող սարք տեղադրել՝ թերլցումները բացառելու համար։

Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հիշեցրեց, որ փաթեթն արդեն մեկ անգամ հետ է ուղարկվել։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի, ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը հայտնեց․ «Մենք արդեն իսկ քննարկումներ ունեցել ենք։ Հաշվի առնելով թերլցումների վերաբերյալ նախարարություն ստացվող պարբերական բողոքները՝ նախաձեռնել ենք իրավական կարգավորում․ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում վառելիքաբաշխիչ աշտարակների համար սահմանվել է պահանջ՝ ռեժիմի ռեգիստրով կահավորված լինել։ Միաժամանակ սահմանվել է համապատասխան վարչական պատասխանատվություն»։

Վահե Հակոբյանը հավելեց, որ նախարարությունն առաջարկում է բոլոր գազաբենզալցակայանների աշտարակների վրա տեղադրել սարքեր, որոնք կվերահսկեն լիցքավորման չափը, ժամը.« Այդ կերպ հնարավոր կլինի պարզել՝ տնտեսվարողը սպառողին փորձո՞ւմ է մոլորեցնել, թե ոչ»։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պարզաբանեց․ «Խոսքը ոչ թե չափն ու քանակը վերահսկելու մասին է, այլ նրա, որ շատ ժամանակ տնտեսվարողները կարողանում են միջամտել վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքին, որի հետևանքով լինում են թերլիցքավորումներ։ Այս սարքի օգնությամբ մենք տեսնելու ենք՝ միջամտություն կա՞, թե ոչ։ Եթե կա, ստուգում է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում: