ԱՄՆ-ը 45 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին շուրջ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 ֆինանսական տարին ավարտող «Օմնիբուսի հատկացումների մասին» օրինագիծը, որը պահանջում է «ոչ պակաս, քան 45 միլիոն դոլար Հայաստանի և 2 միլիոն դոլար՝ Արցախում մարդասիրական ականազերծման համար»։ Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Տեղեկացվում է, որ Հատկացումների ընդհանուր միջոցառումը նաև պահանջում է զեկույց, որը կգնահատի հարավկովկասյան որևէ երկրի կողմից Արցախի դեմ նոր հարձակումների հնարավորությունը և լրացուցիչ վերահսկողություն, թե ինչպես են օգտագործվում Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող միջոցները:

Օգնությունը հատկացվել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոուն կրտսերի և Ջեքի Սփիըրի նամակից հետո, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Աննա Էշուի և Ջիմ Կոստայի մեկ այլ նամակի հիման վրա, որոնք կոչ էին արել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների ենթահանձնաժողովների ղեկավարությանը՝ պետական, արտաքին գործողությունների հարցերով և հարակից ծրագրերում ներառել Արցախին տրամադրվող հավելյալ 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

Տաթև ֆռանգյան