«Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկում․ ՈՒՂԻՂ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին օրերին ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի հետ շփման գծում, պարբերաբար դիմում է սադրանքների` հայկական դիրքերի ուղղությամբ կրակելով ականանետերից:

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում մարտի 7-ին հայկական կողմը հայտնել է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: Մարտի 10-ին Արցախի Խրամորթ գյուղն Ադրբեջանի զինուժը գնդակոծել է ականանետից, որի հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել։

Մարտի 8-ին վնասվել է նաև Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարը, որի հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Մինչ օրս ադրբեջանական կողմը թույլ չի տալիս սկսել Հայաստան-Արցախ գազատարի վթարի վերացման աշխատանքները:

Ըստ այդմ, պատահական չէ, որ շատերն Արցախի բնակչությանն ահաբեկելու միտում են տեսնում Ադրբեջանի զինվորականների գործողություններում` չբացառելով, որ գազատարի վնասումը կարող է լինել այդ նպատակով իրականացված քայլ:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի և Արցախի իշխանությունները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանները` գնահատելով Ադրբեջանի գործողությունները որպես «Արցախի խաղաղ բնակչության հանդեպ հանցավոր ոտնձգություն»:

Արցախում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի գործողությունների նպատակների մասին «Հոդված 3» ակումբը ասուլիս-քննարկում է կազմակերպել «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով:

Բանախոսներն են.
Քրիստիննե Գրիգորյան՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Գեղամ Ստեփանյան՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան