Ռուս 15 լրագրող ուկրաինական պատերազմի ֆոնին Թուրքիայի է մեկնել՝ ՌԴ-ում ԶԼՄ-ի գործունեության սահմանափակումներից հետո

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

15 լրագրողներ, որոնք լքել են Ռուսաստանը՝ Ուկրաինա ներխուժման կապակցությամբ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված խիստ սահմանափակումների հետևանքով, ժամանել են Թուրքիա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Լրագրողներն այլ ելք չունեին, քան լքել երկիրը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը փակեց Արևմտյան լրատվամիջոցները և թելադրեց իր ազգային լրատվամիջոցներին, թե ինչ պետք է հաղորդել Ուկրաինայի  պատերազմի հետ կապված»,- Bianet-ի հետ զրույցում ասել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն:

Նշենք, որ օրերս ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որով մինչև 15 տարվա ազատազրկում է սահմանվում ռազմական ոլորտի մասին «միտումնավոր կեղծ լուրեր տարածելու համար»։

Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ BBC-ն, CNN International-ը և Bloomberg-ը, դրանից հետո դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում: Ռուսական բազմաթիվ անկախ լրատվամիջոցներ նույնպես դադարեցրել են իրենց աշխատանքը:

Օնդերօղլուն ասել է, որ լրագրողներից շատերը եկել են Թուրքիա։

«Նրանց նպատակն է՝ գնալ երկրներ, որտեղ ունեն ընտանիքի անդամներ կամ երկրներ, որտեղ կարող են լրագրությամբ զբաղվել իրենց լեզվով»,- նշել է նա։

Հաղորդվում է, որ, ընդհանուր առմամբ, մոտ 150 լրագրող է լքել Ռուսաստանը, նրանցից շատերն աշխատում էին անկախ լրատվամիջոցներում։

Էմմա Չոբանյան