Ստեղծվեց «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն․ ե՞րբ կշահագործվեն Գյումրու նոր միկրոավտոբուսները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ստեղծվեց «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն․ ե՞րբ կշահագործվեն Գյումրու նոր միկրոավտոբուսները
Այսօր Գյումրու ավագանին հավանություն տվեց «Գյումրի ավտոբուս» փակ բաժենտիրական ընկերության ստեղծմանը, կանոնադրության ու հաստիքացուցակի հաստատմանը։

Զեկուցողը՝ տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը, ՓԲԸ ստեղծելու գաղափարը հիմնավորեց սուբվենցիոն ծրագրով՝ Գյումրու քաղաքապետարանի ու կառավարության համատեղ մասնակցությամբ (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 66 նոր միկրավտոբուսները շահագործելու, երթուղիները սպասարկելու անհրաժեշտությամբ։

Factor.am-ը Արամ Սարուխանյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ կշահագործվեն ՌԴ-ից գնված 66 նոր միկրոավտոբուսները։

Մասնագետը մեզ տեղեկացրեց, որ այս պահին վերանորոգվում է Գյումրու ավտոբուսային պարկը, որը գտնվում է Ղանդիլյան փողոցում, երբ ավարտին հասցվեցին աշխատանքները, այն ժամանակ էլ պարզ կլինի, թե որ պահից սկսեն նոր միկրոավտոբուսների շահագործումը։

«Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե երբ կշահագործվեն նոր միկրոավտոբուսները։ Գիտեք, որ դրանք պահվում են «Սև Բերդ»-ի տարածքում, պարկի վերակառուցելուց հետո կտեղափոխենք։ Քննարկում ենք նաև ևս մի քանի նոր միկրոավտոբուս ձեռք բերելու հարցը»,-ասաց Արամ Սարուխանյանը։

Մեր ճշտող հարցին էլ, թե «Գյումրի ավտոբուս» փակ բաժենտիրական ընկերության ստեղծմամբ գծատերեր հասկացությանը վերջ կդրվի՞, Արամ Սարուխանյանը պատասխանեց․ «ՓԲԸ ստեղծելու նպատակը դա է, որ նորաստեղծ կառույցը սպասարկի ողջ քաղաքի երթուղիները։ Ծառայությունը մատուցելու է հենց ՓԲԸ-ն»։
Վերջինս նաև նշեց, որ Գյումրու տրանսպորտային ցանցը գծագրելիսհամոզվել են, որ 80-ից ավելի միկրոավտոբուսներ են անհրաժեշտ Գյումրիին։

Նա նաև տեղեկացրեց, որ երթուղային ցանցի գծագրման աշխատանքներն ավարտված են։ Նաև աշխատանքեր են տարվում կանգառների նորացման ուղղությամբ, դրանք հաձնվել են մասնավոր ներդրողի։

Արմիկ Մովսիսյան