Արցախում պատերազմի վերսկսման վտանգ կա՞. թշնամին թիրախավորել է խաղաղ բնակիչներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ադրբեջանական կողմը մի քանի օր է՝ ինտենսիվ կրակ է բացում Արցախի սահմանների, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավոտյան ականի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղրյանը: Արցախի անվտանգային մարմինները հայտնում են, որ երեկվանից երկու տասնյակից ավելի ական է կիրառվել Խրամորթի ուղղությամբ:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ագրեսիան կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ:

Մարտի 7-ից վթարված է Հայաստան-Արցախ գլխավոր գազատարը, բնակիչներն արդեն տասը օր է՝ զրկված են բնական գազից: Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ և վերականգնողական աշխատանքներ իրականացնել: Հիշեցնենք՝ Խրամորթի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան սկսվել էր փետրվարի 26-ից, երբ թշնամին բարձրախոսներով խաղաղ բնակիչներից պահանջում էր լքել գյուղը:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ ադրբեջանական կողմն իրավիճակը սահմանին լարում է Անկարայի կարգադրությամբ: Նպատակը, ըստ նրա, տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությունն է. Թուրքիան ցանկանում է իր զինվորականների թիվն ավելացնել հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնում:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Աղդամի շրջանում բացված հրադադարի դիտարկման կենտրոնում ծառայություն է իրականացնում 60 թուրք զինծառայող, նույնքան էլ՝ ռուսական կողմից: Դավիթ Ստեփանյանը, այնուհանդերձ, չի կարծում, որ էսկալացիան կխորանա։

Արցախում իրավիճակի ապակայունացմանը զուգահեռ՝ մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի ուղղությամբ: Հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

Սահմանային խնդիրներին այսօր Կառավարության նիստում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ Արցախում իրադրության որոշակի լարում կա: Վարչապետը զերծ մնաց գնահատականներից՝ տեղեկացնելով, որ Արցախի և միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Հայաստանի ԱԳ նախարարությունը Արցախի սահմաններին տեղի ունեցող էսկալացիան դատապարտել է միայն մարտի 7-ին տարածված հայտարարությամբ: Իսկ ահա վերջին օրերի իրադարձությունները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից անարձագանք են մնացել:

Հավելենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Իսկ երեկ Արցախի շուրջ իրավիճակին Փարիզում, ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում, անդրադարձել են Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը: Կողմերն Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան անթույլատրելի են համարել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան