Լեհաստանի նախագահը ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո կոչ է արել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ռուսական զինուժի կողմից Ուկրաինայում ծննդատան և մանկական հիվանդանոցի հրթիռակոծությունն անվանել է «բարբարոսության ակտ ու ցեղասպանություն» և կոչ արել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, գրում է CNN-ը:

Վարշավայում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ երկկողմ հանդիպումից հետո ունեցած ելույթուն Դուդան շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար և կոչ արել միջազգային հանրությանը՝ ավելի շատ օգնել Ուկրաինային։

«Մենք պետք է կոշտ դիրքորոշում որդեգրենք՝ որպես ազատ աշխարհի ներկայացուցիչներ։ Ուկրաինան օգնության կարիք ունի, և մենք պետք է միասնական մնանք այդ առումով»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Գերմանիայում տեղակայված ավիաբազայի միջոցով Ուկրաինա խորհրդային արտադրության կործանիչներ ուղարկելու լեհական առաջարկին Վաշինտոնի մերժմանը, Դուդան ասել է, որ Լեհաստանը պատրաստ է այդ կործանիչները մատակարարել Ուկրաինային, սակայն ցանկանում էր, որ դա ՆԱՏՕ-ի կողմից ընդունված ընդհանուր որոշում լինի։

«Մենք ցանկանում ենք, որ Լեհաստանը մնա ՆԱՏՕ-ի վստահելի անդամ»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան