Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր 71 երեխա է մահացել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր 71 երեխա է մահացել, ավելի քան 100 երեխա վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան, գրում է Unian-ը։

«Մարտի 10-ի ժամը 11-ի դրությամբ, Ուկրաինա ՌԴ ներխուժման սկզբից ի վեր, մահացել է 71 երեխա, ավելի քան 100 երեխա վիրավորվել է»,- ասել է նա։

Մասնավորապես, Ժիտոմիրի շրջանի Մալին քաղաքում ավիահարվածի հետևանքով ավերվել է 7 մասնավոր մեկհարկանի բնակելի շենք, մահացել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա (հինգ տարեկան աղջիկ և երկու երեխա 2021 թ.):

Խարկովի մարզում 16-ամյա տղան մահացել է Ժուկովսկի գյուղի շուկայի վրա հարձակման ժամանակ։

Բացի այդ, գիշերը Խարկովի մարզի Իզյումի շրջանի Սլոբոժանսկոյե գյուղում հերթական գնդակոծության հետևանքով հակառակորդի արկը խոցել է մասնավոր բնակելի շենք։ Փլատակների տակ մահացել է 4 մարդ՝ 2 կին և 2 երեխա, 5-ամյա աղջկա կյանքը հաջողվել է փրկել։

Միևնույն ժամանակ, Կիևի մարզի Իրպեն քաղաքում 10-ամյա աղջիկը բեկորային վնասվածք է ստացել և այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա ռազմական ներխուժման, ռուս զինյալների գործողությունների, Ժնևի բոլոր կոնվենցիաների խախտման համար Ուկրաինան վճարում է չափազանց մեծ գին՝ իր երեխաների կյանքը, մեր ժողովրդի ապագան: Ես պնդում եմ, որ ՆԱՏՕ-ի երկրներն օգնեն կասեցնել ռուսական ահաբեկչությունը, փակել Ուկրաինայի երկինքը»,- հերթական անգամ կոչ է արել օմբուդսմենը։

Ավելի վաղ Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան հայտնել էր, որ մարտի 9-ին Ուկրաինայի ամբողջ տարածքից տարհանվել է ավելի քան 40 հազար կին և երեխա։

Տաթև Ֆռանգյան