Լավրովը հայտարարել է, որ Պուտինը չի խուսափում Զելենսկիի հետ ուղիղ շփումներից

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Կիևը վստահեցրել է, որ շուտով կպատասխանի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Մոսկվան ցանկանում է լուրջ բանակցություններ վարել բելառուսական հարթակում»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ռուսական կողմը ներկայացրել է արդեն իրավական փաստաթղթի նախագծի տեսքով հստակ նկատառումներ, և ուկրաինական կողմը Կիևում մշակման համար այդ առաջարկները վերցնելով՝ վստահեցրել է, որ շուտով դրանց կոնկրետ պատասխան կտա»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ «ցանկանում են զրույցները տանել բելառուսական հարթակում լուրջ կերպով, համաձայնեցնել այն հարցերը, որոնք ընդհանուր ճանաչմամբ պետք է լուծվեն ուկրաինական հարցի համապարփակ կարգավորման ու Եվրոպա մայրցամաքում անվտանգության ապահովման համատեքստում»։

Ռուսաստանցի պաշտոնյան կրկնել է՝ Մոսկվայի պահանջն է, որ Կիևն ունենա չեզոք կարգավիճակ և դեմ հանդես գա ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։

Նա նաև հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների հարցը։ Լավրովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ շփումներից չի խուսափում, սակայն ռուսական կողմը ցանկանում է, որ բանակցությունները զուտ բանակցությունների համար չանցկացվեն։

Էմմա Չոբանյան