ԵՄ-ն ինքնաթիռներ չի մատակարարի Ուկրաինային. Բորել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ անհրաժեշտ է ինչպես օգնել Ուկրաինային, այնպես էլ խուսափել այս երկրում իրավիճակի սրումից։

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային, բայց պետք է խուսափենք էսկալացիայից»,- ասել է Բորելը France Enfo ռադիոկայանի եթերում, փոխանցում է SWI-ը։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ինքնաթիռներ չի մատակարարի Ուկրաինային՝ միաժամանակ հավելելով, որ հաշվի է առնում, որ ԵՄ անդամ երկրները դա կարող են անել սեփական նախաձեռնությամբ։

Ուկրաինական ճգնաժամը և դրա հետևանքները կլինեն մարտի 10-ին և 11-ին Վերսալում (Ֆրանսիա) ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման քննարկումների առանցքը, ավելի վաղ հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նախօրեին իր հերթին ասել է, որ, ինչպես և սպասվում է՝ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու խնդրանքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն վերջնականապես մերժել է Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ավիաբազայի միջոցով Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ մատակարարելու՝ Լեհաստանի առաջարկը։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին պարզաբանել էր, որ Ուկրաինա կործանիչների տեղափոխումը Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես էսկալացիա, հետևաբար՝ չափազանց «մեծ ռիսկ» է պարունակում։

Տաթև Ֆռանգյան