Կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակում գույքահարկի վճարման փաստաթղթերի ներկայացման պահանջների մասով վարչարարության բարելավման վերաբերյալ կայացած քննարկման արդյունքներով տրված հանձնարարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում կպարզեցվի ու կբարելավվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և(կամ) հաշվառման գործողության վարչարարությունը, ինչպես նաև կտնտեսի այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսները: Ըստ այդմ, նախատեսվում է տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորություններն այդ պահի դրությամբ ամբողջությամբ կատարված լինելու հանգամանքի ստուգումն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այսպիսով երկու խնդիր է լուծվում. «Առաջինը՝ նախ զրոյական տեղեկանք կոչված երևույթը թղթային տարբերակով ընդհանրապես վերացնում ենք: Երկրորդ՝ եթե նույնիսկ զրոյական վիճակ չէ գույքային հարկերի վճարման առումով, դրա համար պարտադիր չէ, որ քաղաքացին այցելի տեղական ինքնակառավարման մարմին, Ճանապարհային ոստիկանություն»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ բարեփոխումը՝ թվայնացման այս գործընթացը, սրանով չի ավարտվում և քայլեր են ձեռնարկվում այն նաև անշարժ գույքի վրա տարածելու ուղղությամբ:

Վարչապետն ընդգծել է, որ թվայնացման ամենակարևոր գործառույթներից մեկը քաղաքացիների ժամանակը խնայելն է. «Քաղաքացին մի գործառույթ անելու համար ստիպված չլինի ամենատարբեր պետական և ոչ պետական մարմիններում շրջել, ժամանակ կորցնել, հերթեր կանգնել, այլ վիրտուալ տիրույթում իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալ և անհրաժեշտ գործառույթներն իրականացնել: Ես հույս ունեմ, որ մենք թվայնացման գործընթացը կարագացնենք և հետևողականորեն այս ուղղությամբ առաջ կշարժվենք»: