Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Աբրամովիչի, Դերիպասկայի և այլ ռուս օլիգարխների նկատմամբ․ նրանց ակտիվները կսառեցվեն

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի յոթ օլիգարխի նկատմամբ, որոնց թվում են Ռոման Աբրամովիչն ու Օլեգ Դերիպասկան։ Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանայի կառավարության պաշտոնական կայքից։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հայտարարել է ՌԴ-ի ամենահարուստ և ազդեցիկ յոթ օլիգարխների ակտիվների ամբողջական սառեցման և ճանապարհորդության արգելքի մասին, որոնց բիզնես կայսրություններն ու հարստությունը սերտորեն կապված են Կրեմլի հետ։

Այս օլիգարխները, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է շուրջ 15 մլրդ ֆունտ սթեռլինգ, Բրիտանիայում սառեցվելու են, նրանց արգելվելու է ճանապարհորդել Մեծ Բրիտանիա, ինչպես նաև Բրիտանիայի որևէ քաղաքացի կամ ընկերություն չի կարող նրանց հետ բիզնես անել։

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, որի կարողությունն ավելի քան 9 մլրդ ֆունտ սթեռլինգ է, Օլեգ Դերիպասկան՝ 2 մլրդ ֆունտ կարողությամբ, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Միլլերը, ռուսական պետական «Տրանսնեֆտ» ընկերության նախագահ Նիկոլայ Տոկարևը, «Բանկ Ռոսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը։

Էմմա Չոբանյա