Մոսկվան այլևս չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նիստերին․ ՌԴ ԱԳՆ
Քաղաքականություն
10.03.2022 | 16:32ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանն այլևս չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նիստերին՝ արևմտյան երկրներին մեղադրելով խաթարող գործունեության մեջ։ Այս մասին գրում է Regnum-ը։
Հիշեցնենք՝ փետրվարին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես կասեցվել են։ Ավելի վաղ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսել էր կազմակերպությունից Ռուսաստանի անդամակցության դադարեցման ընթացակարգը:
Տաթև Ֆռանգյան