ԱՄՆ-ը զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել Ուկրաինայում

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը զգուշացնում է, որ Ռուսաստանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել Ուկրաինայում։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է որ կեղծ տեղեկություններ տարածելով Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների մասին, որտեղ Պենտագոնը, իբր, կենսաբանական զենք է մշակել, Մոսկվան ցանկանում է ճանապարհ հարթել Ուկրաինայում ագրեսիայի չարդարացված պատերազմի հետագա սրման համար։

«Ռուսաստանը հետևում է վարքագծի հստակ օրինակի. կա՛մ պատրաստվում է օգտագործել զանգվածային ոչնչացման զենք, կա՛մ բեմականացնում է ուկրաինացիների հարձակում՝ պատերազմը շարունակելու հիմնավորում ստեղծելու համար»,- գրել է Փսակին Twitter-ում։

Նա բացատրել է, որ Ռուսաստանը բազմիցս օգտագործել է քիմիական զենք, օրինակ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական հակառակորդների, մասնավորապես՝ Ալեքսեյ Նավալնիի վրա հարձակումների ժամանակ։

Փսակիի խոսքով՝ դա Ռուսաստանի կողմից կիրառվող տիպիկ տեխնիկա է․ Մոսկվան մեղադրում է Արևմուտքին այն խախտումների մեջ, որոնք ինքն է անում։ Սպիտակ տան խոսնակը նաև մեղադրել է չինացի պաշտոնյաներին ռուսական դավադրության տեսություններ տարածելու մեջ: