ԱՄՆ-ն վերջնականապես մերժել է Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ մատակարարելու՝ Լեհաստանի առաջարկը

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ-ն վերջնականապես մերժել է Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ավիաբազայի միջոցով Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ մատակարարելու՝ Լեհաստանի առաջարկը։ Ուկրաինա կործանիչների տեղափոխումը Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես էսկալացիա, հետևաբար՝ չափազանց «մեծ ռիսկ» է պարունակում։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս պահին մենք չեն աջակցում Ուկրաինայի ՌՕՈՒ-ին հավելյալ կործանիչների փոխանցումը։ Հատուկ ծառայությունները եկել են այն եզրակացության, որ ՄիԳ-29-ի փոխանցումը Ուկրաինային կարող է ընկալվել որպես էսկալացիա և հանգեցնել Ռուսաստանի պատասխանին, ինչը կարող է մեծացնել ՆԱՏՕ-ի հետ ռազմական էսկալացիայի հեռանկարը»,- ասել է նա։

Ուկրաինային ռազմական տեխնիկայով աջակցելու լավագույն միջոցը հակատանկային և զենիթային հրթիռների մատակարարումն է, հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Մյուս կողմից, նրա խոսքով, լեհական ՄիԳ-29 կործանիչների մատակարարումից օգուտը «չնչին» կլիներ։

Լեհաստանի ԱԳ նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ Վարշավան կարող է «անվճար և անհապաղ» իր ՄիԳ-29 ինքնաթիռները տեղափոխել ամերիկյան Ռամշտայն բազա, որտեղից խորհրդային արտադրության կործանիչները կարող էին մատակարարվել Ուկրաինային։

Պենտագոնը Լեհաստանի այս առաջարկը «չկայացած» էր անվանել, ինչից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ էր արել մատակարարել ՄիԳ-29-երը։

«Որոշում կայացրեք որքան հնարավոր է՝ շուտ, ուղարկե՛ք մեզ ինքնաթիռներ»,- մարտի 9-ին հրապարակված տեսանյութում արևմտյան երկրներին է դիմել Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան