Վահան Քերոբյանը գործարարների հետ քննարկել է արտահանման խնդիրները

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մարտի 7-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցող երեք տասնյակից ավել ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են ներկայիս պայմաններում արտահանման ժամանակ ի հայտ եկող խնդիրների մասին և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։ Զրույց է ծավալվել ինչպես ֆինանսական, այնպես էլ լոգիստիկ խոչընդոտների շուրջ։

Գործարարները նախարարի հետ մտքեր են փոխանակել ռուբլու արժեզրկման պայմաններում պետության կողմից բիզնեսին աջակցություն ցուցաբերելու գործիքակազմի ձևավորման շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի էականորեն նվազեցնել Հայաստանի արտադրողների դժվարություններն արտահանման ժամանակ։

Պայմանավորվածության համաձայն, հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները կուսումնասիրվեն նախարարության կողմից, և նախարարությունն իր լիազորությունների սահմաններում համապատասխան աջակցություն կցուցաբերի գործարարներին՝ հաղթահարելու առաջացած դժվարությունները։