Ինչո՞ւ է Արամ Սարգսյանը շնորհավորել վարչապետին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր նիստերի դահլիճում վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռքն էր սեղմել, շնորհավորել, ինչը չէր վրիպել մամուլի ուշադրությունից։

Իր ելույթում նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ներկայացրեց, թե որն է եղել շնորհավորանքի պատճառ:․ «Ես շնորհավորեցի վարչապետին Կառավարության ծրագիրը ներկայացնելու հնարավորության համար: Ուզեցա հիշեցնել իմ ներկայությամբ, որ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել: «Հանրապետականը» տենց բնավորություն ունի, սա եղբայրական կամ բարեկամական հորդոր»,- ասաց նա։

Անդրադառնալով պատգամավորների կողմից հնչեցված հարցերին, թե ում ծրագիրն է, արդյոք ինչպես շատերն են պնդում խորհրդարանական մեծամասնությա՞ն ծրագիրն է, Արամ Սարգսյանն ասաց․ «Գուցե ես ճիշտ չեմ, բայց ես համարում եմ, որ սա մասնավորապես Կարեն Կարապետյանի ծրագիրն է, այդ պատճառով էլ ինքն է այդ ծրագիրը պատրաստել, ինքն է ելույթ ունենում, ինքն է պատասխանում հարցերին: ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին, վստահեցնում եմ ձեզ, իմ պես սխալվում է»։

Խոսելով ծրագրի բովանդակության մասին Սարգսյանն ասաց՝ ուսումնասիրել է ամբողջությամբ ինքն իրեն հարց է տվել՝ իմաս՞տը որն է այս ծրագրի։ «Ու բնական է, որ հենց այդպես էլ պիտի լիներ, որովհետև էս երկրի առաջին նախագահը չգիտես ինչու ստորագրում է բազային պայմանագիր, որը 25 տարով երկարաձգվում է, որի համար մի բան էլ մենք ենք վճարում, երկրորդ նախագահը փաստաթուղթ է ստորագրում՝ գույք պարտքի դիմաց, և կատարում է միայն գույք տալու հատվածը, իսկ մեր նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում: Երրորդ նախագահը մտնում է Եվրասիական միություն, որի հետ ոչ ընդհանուր սահման ունենք, ոչ էլ այնտեղի երկրների հետ ընդհանուր շահ, իսկ մեր գործընկերն էլ շարունակում է զենքի վաճառքը մեր թշնամի երկրին»,- իր ելույթում ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթի այն հատվածին, թե ծրագիրը հիմնված է Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին խորհրդարանում հնչեցված ելույթին․ «ԱԺ փոխնախագահ Շարմազանովի ելույթից հասկացա, որ որոշողը մենք ենք, և եկա այն հետևության, որ Կառավարության այս ծրագիրն էլ 7 ամսվա ճակատագիր ունի, և ես այդպիսի վերաբերմունք էլ ունեմ»:

 

Սեդա Ղուկասյան