Բացօթյա տարածքներում ծխելու սահմանափակման հարցում խնդիր կա. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

«Մեզանից յուրաքանչյուրը դեմ է ծխելուն, անհրաժեշտ է հակածխախոտային քաղաքականություն, բայց ինչպես ցանկացած միջոցառում, այն իր մեջ  պետք է պարունակի որոշակի  համաչափություն և ողջամտություն»,- քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ այս նախագծին «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, բայց մյուս կողմից առաջինից երկրորդ ընթերցման շրջանակներում մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ, կարծում է, լավ հնարավորություն կարող է լինել   բարձրացնելու որոշակի հարցադրումներ։

«Այն տրամաբանությունը, թե մի քանի տարի առաջ այս հարցը մանրամասն քննարկվել է, կարծքիների բախում է  եղել և այլն, կյանքը ցույց է տալիս, որ  որևէ ստատիկ երևույթ գոյություն չունի, երկու տարի առաջ եղած ճշմարտությունները կարող են 2022 թվականին այլ տեսանկյունից դիտարկել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Վարդևանյանն ընդգծեց,որ բացօթյա տարածքներում ծխախոտային արտադրատեակների և դրանց փոխարինիչների սահմանափակումը ողջամտության և  համաչափության տեսանկյունից խնդիր ունի, նաև միջազգային փորձի տեսանկյունից։

Նշենք, որ նախագծի հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտարարեց, որ բոլոր այն արտադրատեսակները, որոնք կընկնեն օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեակների և դրանց փոխարինիչների սահմանումների տակ՝ մարտի 15-ից հանրային սննդի վայրերում դրան օգտագործումը կարգելվի։

Մանրամասները՝ տեսանյութում: