Զելենսկին դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, որը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ուղերձը բրիտանական խորհրդարանին առաջին օտարերկրյա ղեկավարի ելույթն է Համայնքների պալատում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի անդամները հոտնկայս և բուռն ծափերով են դիմավորել Ուկրաինայի նախագահի տեսաուղերձը։  Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ մարտի 8-ի նրա ելույթը օտարերկրյա պետության ղեկավարի առաջին ելույթն էր Համայնքների պալատում։

Իր խոսքում Զելենսկին ռուսական բանակի դեմ Ուկրաինայի պայքարը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիայի պայքարի հետ։ Նա խորհրդարանականներին հիշեցրել է Ուինսթոն Չերչիլի հայտնի ելույթի խոսքերը, որը խոստանում էր կռվել «լողափերում, դաշտերում, փողոցներում և բլուրներում»՝ վերափոխելով այն այսպես․ «Մենք կկռվենք անտառներում, դաշտերում, ափերին, քաղաքներում և գյուղերում, փողոցներում, մենք պայքարելու ենք բլուրների վրա։ Ցանկանում եմ իմ կողմից ավելացնել՝ մենք կկռվենք Կալմիուսի ու Դնեպրի ափերին։ Եվ մենք չենք հանձնվի»։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին աջակցության համար, միաժամանակ, կոչ է արել խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ, Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչական պետություն և «միջոց գտնել՝ Ուկրաինայի երկինքը անվտանգ դարձնելու համար»։

 

Նա նաև նշել է, որ ռուսական գործողությունների 13 օրվա ընթացքում 50 երեխա է սպանվել։

 

Էմմա Չոբանյան