Համայնքը մի շարք փոփոխություններ կձեռնարկի՝ գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման: Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ապօրինի հուղարկավորություններ, ցավոք, երբեմն լինում են: Բոլոր նյութերը մենք փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Եղել է անգամ դեպք, երբ հուղարկավորությունն առհասարակ չի թույլատրվել: Կան նաև, այսպես ասած, զավթած հողատարածքներ, դեռևս տարիների վաղեմություն ունեցող, որտեղ հուղարկավորություններ չեն արվել, բայց բետոնապատվել են»,-ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահե Խաչատրյանը:

Գերեզմանատեղերի ապօրինի ամրագրում, օրենքով սահմանված չափերից մեծ հողահատկացումներ. տարիներ շարունակ ոլորտում կուտակված խնդիրները շատ են:

Այսօր համայնքային բոլոր բաց գերեզմանատներում տարածքները տրամադրվում են անվճար և միայն սահմանված չափերով: Տեղերի հատկացմամբ զբաղվում է «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպությունը:

«Հուղարկավորությունները գրանցելու համար, եթե դրանք նոր տեղեր են, անհրաժեշտ է ներկայացնել մահվան վկայականը, որն ի դեպ, տրվում է նաև հենց տեղում՝ ՔԿԱԳ առանձնացված ծառայությունում, նաև գրանցողն իր անձնագրով: Իսկ եթե արդեն եղած գերեզմանատեղեր են, ապա ազգակցական կապը հաստատող փատաթղթերով, ենթադրենք ամուսնության վկայակը»,-ասում է հուղարկավորությունների գրանցման բաժնի պետ Արշակ Մկրտչյանը:

«Այսօր օրենքով քաղաքացիներին մեկ անձի համար գերեզմանատանը նախատեսվում է 2.5/1 չափի հողատարածք, իսկ առավելագույնը՝ 2.5/5 չափի հողատարածք»,-նշում է Վահե Խաչատրյանը:

Տեղն ընտրելու համար քաղաքացիներն այսօր պետք է հասնեն գերեզմանատուն, որտեղ աշխատակիցները կուղեկցեն և ցույց կտան ազատ տարածքները: Այստեղ, սակայն, ծագում են մի շարք խնդիրներ:

«Մեր ընդերքը քարքարոտ է և ժայռոտ, քաղաքացին ինքն է քանդման աշխատանքներն իր վրա վերցնում, որովհետև մենք չունենք նման միջոցներ, ծառայություններ, այսինքն՝ տրակտորային աշխատանքներ: Առաջարկ եմ ներկայացրել, որպեսզի գնման եղանակով ձեռք բերվի տեխնիկա, որպեսզի քաղաքացիներին արդեն բարեկարգված վիճակում տրամադրվի հողատարաքծք, առանց հավելյալ ծախսեր կատարելու իրենց գրպանից: Մեր բանվորային ուժը կարող է փորել միայն այն տարածքները, որտեղ հնարավոր է»,-նշում է Խաչատրյանը:

Երբ տեղն ընտրվում է, այն ամրագրվում է հատուկ թերթիկում՝ նշելով ծառուղին, շարքը և տեղը: Այս թղթի հիման վրա արդեն կազմակերպությունում տրամադրվում է գերեզմանի վկայական:

Երևանի գերեզմանատներում հողահատկացումների ոլորտում իրականացվող չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում: Խնդիրը վերջերս քննարկվել է Երևան քաղաքի դատախազությունում: Մասնավորապես նախատեսվում է ստեղծվել ծառայություների մատուցման առցանց հարթակ, գումարները ևս կգանձվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այսպես գործընթացը ոչ միայն ավելի թափանցիկ կդառնա, այլև քաղաքացիները կխնայեն ժամանակը:

Բացի այս, գերեզմանատներում կիրականացվեն չափագրումներ լիցենզավորված չափագրողների կողմից, կառանձնացվեն ազատ տարածքներն ու կհամարակալվեն:

Գերեզմանների արգելապատնեշներով սահմանազատում, տարածքների բարեկարգում, նոր գերեզմանի հիմնում. ոլորտի կարգավորման համար քաղաքային իշխանությունը մի շարք այլ նախաձեռնություններ ևս ունի, որոնք ըստ առաջնահերթության պետք է իրագործվեն: