Չե՛նք մասնակցի Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը․ Ջո Բայդենը՝ նոր պատժամիջոցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պատերազմի մեկնարկից շուրջ երկու շաբաթ անց ռուս-ուկրաինական հակամարտության գոտում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոյի՝ թեև իրավիճակը պակաս լարված է եղել, սակայն տեղեկություններ կան Խարկովի հրետակոծության, պաշարված Մարիուպոլում դեռևս պահպանվող ծանր իրավիճակի, ինչպես նաև Խարկովի և Դոնեցկի միջև կարևոր տրանսպորտային հանգույցի՝ Իզյումի ուղղությամբ հարձակման փորձերի մասին։ Մինչ այդ, Կիևի մարզի Իրպեն քաղաքի բնակիչները փորձում են լքել բնակավայրը, որն արդեն մի քանի օր է՝ հրթիռակոծվում է։

Կիևում աշխատող լրագրողներն ավելի ուշ հայտնել են մայրաքաղաքում հնչող հզոր պայթյունների մասին։ Դեռևս պարզ չէ՝ խոսքը հրթիռակոծությա՞ն, թե՞, օրինակ, զենիթահրթիռային համալիրների աշխատանքի մասին է։ Ուկրաինական ալիքները հայտնում են, որ Կիևում, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջկենտրոններում, ինչպես նաև Կիևի մերձակայքում գտնվող Վասիլկով քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ռուսական տանկերի շարասյունը շարժվում նաև ԽՍՀՄ դրոշով։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից ի վեր հաստատել է 474 խաղաղ բնակչի մահվան դեպք։ Կողմերը, սակայն, միմյանց կորուստների մասին տարատեսակ հրապարակումներ են անում։ Մասնավորապես, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը պնդում է, որ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում մինչև 4000 ռուս զինվոր է սպանվել, այնինչ Ռուսաստանը հաստատել է միայն 498 զոհի փաստը։ Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնյաների տվյալներով՝ ռուսական կողմի զոհերի թիվը մոտենում է 12 հազարի։

Պաշտոնական Կիևը երեկ հայտնեց, որ Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 41 երեխա, վիրավորվել՝ 76-ը։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից հետո հայտնի դարձավ, որ Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է մի շարք մարդասիրական միջանցքների բացումը։ Այսօր, ըստ ուկրաինական կողմի, կկազմակերպվի հումանիտար միջանցք Էներգոդարից դեպի Զապորոժիե։

Ռազմական գործողությունների ֆոնին աշխարհը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթական տեսաուղերձի ժամանակ հայտարարեց՝ ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանից գազի և նավթի ներմուծումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան