Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր ավիացիոն պատժամիջոցների մասին

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ավիացիոն պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանում ՌԴ-ի դեմ, որը նոր լիազորություններ է տալիս՝ կալանավորելու ռուսական ցանկացած ինքնաթիռ Բրիտանիայում։ Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքից։

Պաշտոնյան նշել է, որ ուժեղացրել են ռուսական օդանավերի թռիչքների և վայրէջքների ներկա արգելքը՝ այսօր սահմանելով նոր կարգ, որը քրեական հանցագործություն է դարձնում ռուսական ցանկացած ինքնաթիռի թռիչքը կամ վայրէջքը Մեծ Բրիտանիայում:

Արգելքը ենթադրում է Ռուսաստանի հետ կապված անձանց կամ կազմակերպություններին պատկանող ցանկացած ինքնաթիռ կալանելու իրավունք:

Նոր լիազորությունները նաև թույլ կտան կառավարությանը Մեծ Բրիտանիայի ինքնաթիռների գրանցամատյանից հանել Ռուսաստանի նշյալ անձանց և կազմակերպություններին պատկանող ինքնաթիռները:

Լրացուցիչ առևտրային սահմանափակող միջոցառումները, որոնք նույնպես ներդրվել են այսօր, կկանխեն Մեծ Բրիտանիայի ավիացիոն կամ տիեզերական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ հարակից ծառայությունները, ինչպիսիք են ապահովագրությունը և վերաապահովագրման ծառայությունները:

Լիզ Թրասը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային դիվանագիտորեն, տնտեսապես և պաշտպանական ոլորտում, ինչպես նաև աշխատել Ռուսաստանին միջազգային հարթակում մեկուսացնելու ուղղությամբ։

Էմմա Չոբանյան