Ռուսաստանն արգելել է ռուբլու փոխանակումն արտարժույթով

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արևմտյան պատժամիջոցների հետ կապված երկիր դոլարի հոսքի սահմանափակման պատճառով Ռուսաստանի Բանկը քաղաքացիներին արգելել է կանխիկ արժույթ գնել։ Մինչև սեպտեմբերի 9-ը սահմանված արտարժութային գործարքների նոր ընթացակարգի ներդրման մասին հաղորդագրությունը հրապարակվել է մարտի 8-ի լույս 9-ի գիշերը։ Կանխիկ արժույթը հնարավոր կլինի փոխանակել ռուբլով ցանկացած պահի և ցանկացած ծավալով, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, քաղաքացիները կարող են արտարժույթով գումար հանել միայն նախկինում բացված (մինչև մարտի 9-ը) արտարժութային հաշիվներից և ավանդներից ու միայն մինչև 10 հազար դոլարի չափով։ Միաժամանակ, 10 հազար դոլարից ավելի միջոցներ կարելի է ստանալ միայն ռուբլով՝ թողարկման օրվա շուկայական փոխարժեքով։

Արտասահման մեկնելիս կանխիկ գումարի կարիք ունենալու դեպքում՝ ՌԴ քաղաքացիներին Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս վճարել «Միր» քարտով և դրանից կանխիկ գումար հանել ճանապարհորդության երկրի արժույթով։ Տեղեկացվում է, որ ներկայում «Միր» քարտն ընդունվում է Թուրքիայում, Վիետնամում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, ինչպես նաև ինքնահռչակ Հարավային Օսիայում և Աբխազիայում։

Հիշեցնենք՝ մարտի սկզբին, որպես Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով մեկ այլ պատժամիջոցների փաթեթի մաս, Եվրամիությունն արգելել է եվրո թղթադրամների արտահանումը Ռուսաստան և ռուսական յոթ բանկեր անջատել է SWIFT ֆինանսական վճարային համակարգից: Քանի որ ամերիկյան Visa և Mastercard վճարային համակարգերը արգելափակել են ռուսական մի շարք բանկեր, նրանց հաճախորդները չեն կարողանա վճարել Visa և Mastercard քարտերով արտասահմանում, ինչպես նաև գնումներ կատարել արտասահմանյան առցանց խանութներից։

Տաթև Ֆռանգյան