Ուկրաինայում պատերազմը 41 երեխայի կյանք է խլել․ Ուկրաինայի օմբուդսմեն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 41 երեխա, վիրավորվել՝ 76-ը։ Այս մասին հայտնել էՈւկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան, փոխանցում է Korrespondent-ը։

«2022 թվականի մարտի 8-ի ժամը 12:00-ի դրությամբ՝ Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության ներխուժման սկզբից ի վեր մահացել է 41 երեխա, 76 երեխա վիրավորվել է»,- ասվում է Դենիսովայի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Խարկովի մարզի Դերգաչի քաղաքում ռուսական բանակի հրետակոծության ժամանակ հարձակումներ են իրականացվել թիվ 3 լիցեյի և քաղաքի բնակելի թաղամասերի վրա։

«Առնվազն 3 զոհ և 15 վիրավոր, այդ թվում՝ 4-ամյա երեխա»,- հայտնել է օմբուդսմենը։

Բացի այդ, նրա խոսքով, երեքշաբթի առավոտյան հայտնի է դարձել Դոնեցկի մարզում ևս 4 վիրավոր խաղաղ բնակիչների մասին, այդ թվում՝ 14-ամյա տղայի։

«Մարիուպոլում և Վոլնովախայում զոհվածների և վիրավորների թիվը դեռևս անհնար է պարզել: Այս քաղաքները շարունակում են արգելափակված մնալ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից»,- հայտնում է Ուկրաինայի օմբուդսմենը։

Խարկովում, ըստ Դենիսովայի, հարձակման են ենթարկվել մոտ 30 միջնակարգ դպրոցներ, 27 մանկապարտեզներ, 5 բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիշերօթիկ դպրոցներ։

«Ռուսական օկուպացիոն ուժերի գործողությունները Հաագայի և Ժնևի կոնվենցիաների ուղղակի խախտում են: Ես դիմում եմ միջազգային հանրությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական հարձակումը կասեցնելու համար: Ես պնդում եմ՝ ՆԱՏՕ-ի երկրներ, փակե՛ք երկինքը»,- ընդգծել է օմբուդսմենը։

Տաթև Ֆռանգյան