Ուկրաինական պատերազմի ֆոնին ԱՄՆ-ն բանակցում է Վենեսուելայի հետ էներգետիկ հարցերի շուրջ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմի ֆոնին ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Վենեսուելայի հետ էներգետիկ հարցերի շուրջ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին Կարակաս են ժամանել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։

Բանակցությունների բովանդակության և դրանց արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում։ Առաջին հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին ու առաջինն էր վերջին մի քանի տարվա ընթացքում, նախատեսված է նաև հաջորդ փուլը։ Այս մասին էլ հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված՝ ԱՄՆ-ն քննարկում է Ռուսաստանի Դաշնությունից նավթի և գազի ներկրման հնարավոր արգելքի հարցը, Վենեսուելան էլ, որը երկար տարիներ ծանր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ է, կարող է այլընտրանքային մատակարար դառնալ։

Ավելի վաղ Վաշինգտոնը Կարակասի դեմ պատժամիջոցներ էր սահմանել, իսկ նախագահ Մադուրոյին մեղադրել թմրանյութերի վաճառքի ու փողերի լվացման մեջ։

Նշենք, որ Վենեսուելան աշխարհի ամենամեծ նավթային պաշարներով երկրներից մեկն է։

Էմմա Չոբանյան