Ռուսաստանը 30 տարվա ընթացքում այնքան ինքնաթիռ չի կորցրել, որքան Ուկրաինայում՝ 13 օրվա ընթացքում. Զելենսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ռուսաստանը վերջին 30 տարիների ընթացքում չի կորցրել այնքան ավիացիոն տեխնիկա, որքան Ուկրաինայում այս 13 օրվա ընթացքում։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Unian-ը։

«Մենք արդեն 13-րդ օրն է՝ կռվում ենք։ Մենք ոչնչացնում ենք օկուպանտներին, որտեղ կարող ենք։ Ամենո՛ւր։ Սակայն կա երկինքը։ Հարյուրավոր ռուսական թևավոր հրթիռներ։ Օկուպանտների հարյուրավոր մարտական ինքնաթիռներ, հարյուրավոր ուղղաթիռներ։ Այո՛, մենք ոչնչացնում ենք։ Ռուսաստանը վերջին 30 տարիների ընթացքում չի կորցրել այնքան ավիացիոն տեխնիկա, որքան Ուկրաինայում այս 13 օրվա ընթացքում»,- ասել է Զելենսկին։

Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը դեռ բավականաչափ զինամթերք ունի։

«Դեռևս բավականաչափ հրթիռներ կան ահաբեկչության համար։ Դեռևս կան 500 կիլոգրամանոց ռումբեր, որպեսզի դրանք գցեն Չեռնիգովի ու Կիևի վրա, Օդեսայի ու Խարկովի, Պոլտավայի ու Ժիտոմիրի, Ուկրաինայի տասնյակ ու տասնյակ քաղաքների վրա»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։