Ռուսաստանը սպառնում է Եվրոպան զրկել գազից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանն իրավունք ունի Եվրոպան զրկել գազից, իսկ ռուսական նավթի էմբարգոյի դեպքում դրա  գինը կարող է ցատկել մինչև 300 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Անհնար է արագ փոխարինել ռուսական նավթի ծավալը եվրոպական շուկայում, դրա համար կպահանջվի ավելի քան մեկ տարի, միևնույն ժամանակ, եվրոպացի սպառողների համար այն շատ ավելի թանկ կլինի։ Այս սցենարով նրանք կդառնան հիմնական զոհը»,- ասել է Նովակը։

Եվրամիությունը հինգշաբթի Ֆրանսիայում կայանալիք ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարների գագաթնաժողովում կքննարկի նավթի և գազի էմբարգոյի հարցը։ Առայժմ նման որոշման կայացումը կասկածելի է թվում, քանի որ դեմ է Գերմանիան՝ արդյունաբերական շարժիչը, ամենախիտ բնակեցված երկիրը և Եվրամիության ամենամեծ տնտեսությունը։

«Ներկայում չկա Եվրոպան էներգառեսուրսներով ապահովելու ոչ մի այլընտրանք՝ ջերմության, էլեկտրաէներգիայի ու արդյունաբերության համար»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում Գերմանիան հրաժարվել է հավաստագրել Ուկրաինան շրջանցող «Հյուսիսային հոսք 2» գազատարը։ Նովակը սպառնացել է հակապատժամիջոցներով։

«Ռուսաստանի հասցեին Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ արգելքի կիրառման անհիմն մեղադրանքների կապակցությամբ՝ մենք լիակատար իրավունք ունենք հայելային որոշումներ կայացնել ու էմբարգո սահմանել «Հյուսիսային հոսք 1» գազատարի վրա, որն այժմ 100%-ով ծանրաբեռնված է»,- ասել է ռուս չինովնիկը։

Տաթև Ֆռանգյան