Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ճապոնիայի կառավարությունն անձնական պատժամիջոցներ է սահմանել ևս 20 ռուսաստանցիների նկատմամբ, որոնք մասնակցում են Ուկրաինա Ռուսաստանի ռազմական գործողությունների կազմակերպմանը, հայտնում է Korrespondent-ը։

Պատժամիջոցային ցուցակները երեքշաբթի՝ մարտի 8-ին հրապարակել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այսպես, «սև ցուցակում» են, մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, Չեչնիայի ղեկավարը Ռամզան Կադիրովը։

Բացի այդ, սահմանափակումների են ենթարկվել ռուս օլիգարխները, այդ թվում՝ Ռոտենբերգ եղբայրները, Գենադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև երկու կազմակերպությունների՝ Համացանցային հետազոտությունների գործակալության ու «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության նկատմամբ:

Ճապոնիան արգելում է նաև նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան։

Բացի Ռուսաստանի Դաշնությունից՝ պատժամիջոցների տակ են հայտնվել 12 ֆիզիկական անձինք և 10 ընկերություններ ու կազմակերպություններ Բելառուսից։ Ճապոնիայի ԱԳՆ ցուցակում, ի թիվս այլոց, ընդգրկված են Ալեքսանդր Լուկաշենկոյի որդիները՝ Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոները, նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը և ՆԳ նախարար Իվան Կուբրակովը։

Միաժամանակ, Տոկիոն արտահանման արգելք է սահմանել Բելառուսի Պաշտպանության նախարարության նկատմամբ։

Տաթև Ֆռանգյան