Ուկրաինացիները չեն գնա Բելառուս՝ հետո ՌԴ մեկնելու․ Ուկրաինայի փոխվարչապետը՝ հումանիտար միջանցքից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինան մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ հումանիտար միջանցքներ կազմակերպել դեպի Ռուսաստանի տարածք։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«Երեկ՝ ժամը 00:30-ին, մենք նամակ ստացանք Ռուսաստանի Դաշնությունից, որում նրանք առաջարկում էին, հաշվի առնելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը, մարտի 7-ի առավոտյան ժամը 10-ից լռության ռեժիմ հայտարարել և բացել հումանիտար միջանցքներ (Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ)։ Սա հումանիտար միջանցքներ բացելու անընդունելի տարբերակ է։ Մերոնք Իվանկովից, Դայմերից, Վիշգորոդից, Կիևի մերձակայքից Բելառուս չեն գնա, որպեսզի հետո ինքնաթիռով թռչեն Ռուսաստանի Դաշնություն։ Հուսով եմ, որ Ֆրանսիայի նախագահը հասկանում է, որ իր անունը և օգնելու անկեղծ փորձերն օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է Վերեշչուկը:

Նա կոչ է արել քաղաքակիրթ աշխարհին՝ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

«Մեզ պետք են հումանիտար միջանցքներ: Մենք պետք է դուրս բերենք խաղաղ ուկրաինացիներին և օտարերկրացիներին թեժ գոտիներից: Միայն Ուկրաինայի իշխանությունների կողմից պաշտոնական հաղորդագրություններն են հիմք հանդիսանում ուկրաինական տարածքում հումանիտար միջանցքների աշխատանքի համար»,- ասել է Վերեշչուկը:

«Մենք ներկայացրել ենք մեր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինեն մարդասիրական միջանցքները, և պատրաստ ենք այսօր ժամը 10:00-ից բացել այդպիսի միջանցքներ»,- շեշտել է պաշտոնյան։

Նա նշել է, որ Ուկրաինան խնդրում է Ռուսաստանին՝ անհապաղ հաստատել այդ հարցով պատրաստակամությունը և ապահովել հրադադարի ռեժիմի պարտադիր պահպանումը՝ քաղաքացիների կողմից հումանիտար միջանցքների անվտանգ և անարգել անցման համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան