Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել Դոհայում

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը 2 ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ է նվաճել Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարի հաղթող են դարձել Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում և Արթուր Դավթյանը հենացատկում։ Օղակներ վարժությունում արծաթե մեդալը նվաճել է Արթուր Ավետիսյանը, իսկ Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալակիր է դարձել նժույգթափերում։ Մրցաշարին մասնակցել է նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը։

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն օրեր առաջ ոսկե մեդալակիր էր դարձել նաև Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։

Նշենք՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերից հետո 6-ական մեդալ են նվաճել միայն Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Սա լավագույն արդյունքն է։

Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը կանցկացվի Կահիրեում մարտի 13-20-ը։ Եվս մեկ մրցաշար տեղի կունենա Բաքվում։