ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աշխատում է ռուսական նավթի ներկրումն արգելող օրինագծի վրա

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ Պալատը դիտարկում է Ռուսաստանին մեկուսացնելու օրենսդրական տարբերակներ, ներառյալ՝ ռուսական նավթի ներկրման արգելքը, գրում է The Hill-ը։

«Մեր օրենքը կարող է արգելել ռուսական նավթի և էներգետիկ ապրանքների ներկրումն ԱՄՆ, չեղյալ հայտարարել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ ու առաջին քայլն անել՝ Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մուտքը մերժելու համար։ Մենք նաև կարող ենք բարձրացնել ռուսական ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը»,- ասել է Փելոսին գործընկերներին ուղղված նամակում։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը նաև նշել է, որ նախագահ Բայդենի վարչակազմը 10 միլիարդ դոլար է խնդրել՝ «Ուկրաինային հումանիտար, ռազմական և տնտեսական աջակցության համար» և ասել, որ «Կոնգրեսը մտադիր է այս շաբաթ ընդունել այս արտակարգ ֆինանսավորումը որպես կառավարության ֆինանսավորման մասին մեր օրենսդրության մաս»:

Փելոսին այս մասին խոսել է այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Սենատ է ներկայացվել ռուսական նավթի ներկրումն արգելելու մասին երկկուսակցական օրինագիծ։
Չնայած Ջո Բայդենի վարչակազմը տատանվում էր Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները թիրախավորելու հարցում, Սպիտակ տունն ուրբաթ ազդարարեց, որ նախագահը դիտարկում է քայլեր՝ ռուսական նավթի ներմուծումը նվազեցնելու համար:

Բացի այդ, նախօրեին էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվ քննարկում է ռուսական նավթի ներկրումն արգելելու հնարավորությունը։

Էմմա Չոբանյան