Ըստ Ալիևի` Լաչինն ու Քելբաջարը հավերժ էին մնալու հայկական. Մամիջանյան․ ՏԵՍԱԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով իշխանության հայտարարությանը, որ իրենք հող չեն հանձնել, նախկին իշխանություններն են բանակցությունները հասցրել այս փուլին, նշեց. «Իշխանությանը թվում է, մենք հոգնելու ենք ճշմարտությունը հնչեցնել, իշտահներիդ քացախ: Բանակցությունների ընթացքը կապիտուլյացիայի արդյունքում հողեր հանձնելու հետ համեմատելը ոնց որ կողոպուտը համեմատես պայմանավորվածության հետ: ՀՀ հիմնական բանակցությունները, մինչև Փաշինյանը, եղել են ոչ թե ինչ-որ բան տալու, այլ ստանալու մասին… Ստիպված եմ մեջբերել Ալիևի խոսքը, որ, ըստ պայմանավորվածությունների, Լաչինն ու Քելբաջարը հավերժ մնալու էին հայկական… Սեփական ապիկարությունը քողարկելը, «Փաշինյանի գրպանը գցեցին» թեզով, իրենց համար աշխատելաոճ է»:

Մամաիջանյանի խոսքով՝ հակառակորդ պետության ղեկավարի հնչեցրած հայտարարությունները ևս Հայաստանի իշխանությունների ապիկարության արդյունքն է։ «Մենք չենք կարողանում մեր ճշարտությունը բարձրաձայնել աշխարհում, չենք կարողանում աշխարհի համար ընկալելի լեզվով բարձրաձայնել այլ վայրագությունները, որոնք իրականացվել են Արցախի ժողովրդի հանդեպ, և հնարավորություն ենք տալիս թշնամուն կեղծիք ու սուտ տարածել»,- նշեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից այդպես էլ չբարձրաձայնեց, որ Շուշին և Հադրութը օկուպացված տարածքներ են: «Մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ ԱԳ նախարարը Ազգային ժողովի ամբիոնից չի բարձրաձայնում, որ Շուշին և Հադրութը օկուպացված են։ Հավանաբար իր և Չավուշօղլուի ընկերական կամ իր և իր ադրբեջանցի գործընկերոջ չգիտեմ ինչպիսի հարաբերությունները չփչացնելու համար։ Այլ բացատրություն ես այստեղ չեմ գտնում։ Եվ հենց նմանօրինակ վախվորած հակահայկական արտաքին քաղաքականության արդյունքում թշնամու համար հնարավորություն է ստեղծվում նախահարձակ լինել և կեղծ մեղադրանքներ հնչեցնել»,- ասաց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: