Վարշավան հայտնել է, որ իր կործանիչները չի ուղարկի Ուկրաինա

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Լեհաստանի ռազմաօդային ուժերին սպասարկող խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինա չեն ուղարկվի։

«Լեհաստանն իր կործանիչները չի ուղարկի Ուկրաինա և իր օդանավակայաններն օգտագործելու թույլտվություն չի տրամադրի»,- Twitter-ի պաշտոնական էջում այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը՝ պատասխանելով բելառուսական NEXTA ընդդիմադիր հրատարակչության թվիթին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Լեհաստանի իշխանություններն Ուկրաինային «զգալի օգնություն են ցուցաբերում այլ ոլորտներում»։ Գրառման մեջ նաև հղում կա Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվությանը, ըստ որի՝ բոլոր լեհական ՄիԳ-29 օդանավերը գտնվում են իրենց բազաներում:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել խորհրդային արտադրության ՄիԳ-եր, ինչի դիմաց ԱՄՆ-ից կստանա F-16 կործանիչներ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մոլդովայում տեղի ունեցած ասուլիսում հաստատել էր, որ Վաշինգտոնի և Վարշավայի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում այն ինքնաթիռների վերաբերյալ, որոնք Լեհաստանը կարող է տրամադրել Ուկրաինային, բայց այդ հարցում որևէ ծրագիր կամ ժամկետ դեռևս չի մշակվել։

Տաթև Ֆռանգյան